413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ամուսնությունների և ամուսնալուծությունների իրական թիվը չի համապատասխանում պաշտոնական տվյալներին. սոցիոլոգ

17:53
03 Փետրվարի 2010

Հայաստանում ամուսնությունների և ամուսնալուծությունների պաշտոնական ու իրական ցուցանիշները չեն համընկնում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գիտահասարակական խորհրդի անդամ Ահարոն Ադիբեկյանը:

ԱՎԾ տվյալների համաձայն, 2009թ.-ին Հայաստանում գրանցվել է  18773 ամուսնություն, ինչը 1,7 տոկոսով շատ է 2008թ.-ի ցուցանիշից, ինչպես նաև 2929 ամուսնալուծություն, ինչը 6 տոկոսով քիչ է, քան 2008թ.-ին:

Ադիբեկյանը պարզաբանեց, որ ամուսնությունների և ամուսնալուծությունների սոցիոլոգիայում կա գաղտնի ամուսնություններ և ամուսնալուծություններ հասկացություն:

Այս առնչությամբ նա ասաց, որ, իր տվյալներով, 40-ն անց ամուսնական զույգերի ¾-ը դադարում են ապրել սեռական կյանքով և, փաստորեն, դառնում կեղծ ամուսիններ:

«Սակայն վիճակագրական ծառայությունն այս մասին չգիտի, և շարունակում է նման զույգերին ամուսիններ համարել»,- պարզաբանեց նա:  

Բացի այդ, ըստ նրա, անցյալ տարի Հայաստանում ծնվել է 44465 երեխա, ընդ որում շուրջ 4 հազար երեխայի ծննդյան մասին որպես հիմք ընդունվել է միայնակ մոր դիմումը:

Ադիբեկյանն այս առնչությամբ նշեց, որ սոցիոլոգիական տեսակետից նման վերաբերմունքը, երբ երեխայի հայրը, չլինելով նրա մոր ամուսինը, հայրություն է ճանաչում, նույնպես ամուսնություն է համարվում: 

Խոսելով բնակչության շրջանում ամուսնալուծությունների քանակի մասին՝ նա ասաց, որ պաշտոնական տվյալներով, Երևանում 4 ամուսնությանը բաժին է ընկնում մեկ ամուսնալուծություն, իսկ գյուղական վայրերում՝ 10 ամուսնությանը՝ 1 ամուսնալուծություն:

«Գյուղական ընտանիքներն ավելի կայուն են, քանի որ քաղաքը բաժանվելու և առանձին ապրելու ավելի շատ հնարավորություններ է տալիս, քան գյուղը»,- պարզաբանեց նա:  

Վիճակագրական տվյալներով 2009թ.-ին 1000 ամուսնությանը բաժին ընկնող ամուսնալուծությունների թվի ցուցանիշով առաջատարի դիրքում է Լոռու մարզը (330), ինչպես նաև Երևանը (183), ինչը սակայն փոքր-ինչ պակաս է անցյալ տարվա ցուցանիշից:   

Ադիբեկյանը հայտնեց նաև, որ վերջերս տարածաշրջանի երկրներում անցկացրած հետազոտության տվյալներով պարզ է դառնում, որ ամուսնացող երիտասարդ կանայք, ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում, երկու երեխայից ավել չեն ծրագրում ունենալ, այն դեպքում, երբ նախկինում քաղաքներում այդ ցուցանիշը 2-3 երեխա էր կազմում, իսկ գյուղերում՝ 3-4:

«Մեկ երեխայի դեպքում ամուսնալուծության ռիսկն ընտանիքում հասնում է 70 տոկոսի, այդ իսկ պատճառով եթե կանայք ուզում են, որ իրենց ամուսինները անընդհատ իրենց կողքին լինեն, ապա պետք է 4 երեխա ունենան»,- ամփոփեց նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ