Սևանում խեցգետնի պաշարները վեց տարում կրկնակի պակասել են. փորձագետ
2010թ.-ի տվյալներով, Սևանում խեցգետնի պաշարները վեց տարում կրկնակի պակասել են, չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության փոխտնօրեն Էվելինա Ղուկասյանը:
«2009թ.-ի դրությամբ Սևանա լճում խեցգետնի պաշարի ծավալը շուրջ 1000 տոննա է կազմել՝ 2004թ.-ի համեմատ կրճատվելով գրեթե 2 անգամ, երբ լճում խեցգետնի պոպուլյացիայի մակարդակի հսկում սկսվեց:
Փորձագետն այս իրավիճակը բացատրում է Սևանա լճում ձկնորսության արգելքով ու զգալի կրճատմամբ, ինչի առնչությամբ և ավելացել է խեցգետնի որսը՝ դառնալով մերձակա գյուղերի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը:
Այս առնչությամբ, Ղուկասյանն ընդգծեց լճում խեցգետնի որսի հսկողության խստացման անհրաժեշտությունը:
Այսպիսով, ըստ փորձագետի, Ինստիտուտը ՀՀ Բնապահպանության նախարարություն է ներկայացրել 2010թ.-ին խեցգետնի՝ մինչև 250 տոննա որսի թույլատրելի ծավալի կրճատման մասին առաջարկը:
Սևանա լիճը խոշորագույն բարձր լեռնային լիճ է Կովկասում։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։
Սևանա լիճը խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում, ինչի պատճառով վաղուց հարց էր դրվել լճի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման մասին։-0-