ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ աղջիկները բավականին մեծ հեղինակություն են վայելում հարսնացուների միջազգային շուկայում, չորեքշաբթի ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Հայ կանայք երեխաներին, ամուսնուն, նրա ընտանիքի անդամներին խնամելու և տնային գործերն անելու իրենց ունակության շնորհիվ շատ պահանջված են արտասահմանում»,- նա ասաց չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Այս առնչությամբ Ադիբեկյանը նշեց, որ վերջին շրջանում հայ հարսնացուներն ու փեսացուները «ծերացել են», միջին հաշվով 2-3 տարով:
«Եթե նախկինում հայ հարսնացուների միջին տարիքը 20-22 տարեկան էր, իսկ փեսացուներինը՝ 22-24 տարեկան, ապա այսօր հարսնացուների տարիքը հասնում է 24-ի, իսկ փեսացուներինը՝ 25-ից անց»,- ասաց նա:
Ընդ որում, սոցիոլոգի խոսքերով, այդ տարիքի աղջիկներն ավելի շատ են, քան պատանիները, իսկ դա վկայում է այն մասին, որ պոտենցիալ հարսնացուները երկրում շատ են, այդ դեպքում, երբ փեսացուների լուրջ պակասություն կա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ամուսնությունների քանակի կտրուկ կրճատման:
Ադիբեկյանի հաստմամբ, քանի դեռ ինքնագնահատականի բարձր մակարդակ ունեցող գրավիչ աղջիկները սպասում են սպիտակ ձիով իրենց ասպետներին, վերջինները սպիտակ «մերսեդեսներով» շրջում են Եվրոպայով մեկ՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ինչն այնքան էլ դրական չի ազդում ազգի գենոֆոնդի վրա:
Ընդ որում սոցիոլոգը չբացառեց օտարերկրացի քաղաքացիների հետ հայ աղջիկների ամուսնանալու հավանականությունը, այդ թվում, ինտերնետ-ծանոթությունների միջոցով:
Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ.-ին Հայաստանում գրանցվել է 18773 ամուսնություն, ինչը 1,7 տոկոսով շատ է 2008թ.-ի ցուցանիշից, ինչպես նաև 2929 ամուսնալուծություն, ինչը 6 տոկոսով ավելի քիչ է, քան 2008թ.-ին: -0-