ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակության հետ` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ, հաղորդում է ՀԱԿ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության վիճակի, կոռուպցիայի հաղթահարմանն աչնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Շահնազարյանը:-0-