430.34
4.37
402.68
+18
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը հերքել է Հայաստանի կողմից Քուր և Արաքս գետերի աղտոտման մասին Բաքվի հաղորդագրությունները

19:29
02 Փետրվարի 2010
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնապահպանության նախարարությունը երեքշաբթի հերքել է Հայաստանի կողմից Քուր և Արաքս գետերի աղտոտման մասին Բաքվի հաղորդագրությունները:

Օրերս ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր դեկտեմբեր և հունվար ամիսներին անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Քուր և Արաքս գետերում ջրի աղտոտվածությունը մեծ է հատկապես պղնձի միացություններով և ֆենոլով:  Որպես աղտոտման հեղինակ ադրբեջանական կողմը տեսնում է, մասնավորապես, նաև Հայաստանին:

«Ադրբեջանական կողմի տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

2009թ.-ի մոնիթորինգային տվյալների միջին տարեկան արժեքների համեմատությունից պարզվել է, որ պղնձի կոնցենտրացիաների արժեքները հայկական սահմանամերձ գետերում գտնվել են կոմունալ-կենցաղային օգտագործման ջրերի սահմանային թույլատրելի նորմաների սահմաններում: Ֆենոլների կոնցենտրացիայի հայտնաբերման մոնիթորինգը Հայաստանում դադարեցվել է մշտապես ցածր ցուցանիշներ ստանալու պատճառով: Սակայն նախարարությունը ևս մեկ մոնիթորինգ է անցկացնում ներկայիս իրավիճակը պարզելու համար»,- ասվում է ՀՀ բնապահպանության նախարարությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ուղարկված հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է փաստաթղթում, ադրբեջանական կողմի առաջարկով, որին համաձայնել են նաև հայկական և վրացական մասնագիտական աշխատանքային խմբերն ու փորձագետները, այդ հարցին վերջնական պատասխան տալու նկատառումով Եվրոմիության ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում իրականացվում է մակերևույթային ջրերի մեջ ֆենոլների պարունակության մոնիթորինգ: Միայն հետազոտությունների արդյունքները ցույց կտան գետավազանի իրական վիճակը, կբացահայտվեն իրական ճնշման գործոնները, ինչը թույլ կտա  մշակել ջրերի որակի կառավարման կամ բարելավման ծրագրեր:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին