ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի 2009 թվականի ողջ արտաքին առևտրաշրջանառության 22,5 տոկոսը

01.02.2010, 17:30
ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի 2009 թվականի ողջ արտաքին առևտրաշրջանառության 22,5 տոկոսը
ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի 2009 թվականի ողջ արտաքին առևտրաշրջանառության 22,5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 22,5 տոկոսը 2009 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրության տվյալների համաձայն, այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների միջև։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 29,6%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 30,3%-ը՝ ԵՄ երկրներին։

2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 14,9%-ով և կազմել 901,4 մլն ԱՄՆ դոլար։

Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 107,8 մլն դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 15,4%-ը)՝ 48,2%-ով կրճատվելով 2008թ. հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատությամբ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 793,6 մլն դոլար՝ կրճատվելով 6,8%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 529,7 մլն դոլար (անկում 18,4 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 16%-ը։

2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 27% -ով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 4001,9 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 697,8 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 3304,2 մլն դոլար։ --0—