Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է ձախողվել. Թուրքիայի ԱԳՆ

01.02.2010, 16:31
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է ձախողվել. Թուրքիայի ԱԳՆ

Հայ թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է տապալվել, եթե կողմերը չհետևեն հարաբերությունների կարգավորման գործընթացին, ուրբաթ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն՝ նկատի ունենալով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, ուրբաթ տեղեկացնում է Asbarez թերթը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել:

Դավութօղլուն իր նկատառումները ներկայացրել է, Աֆղանստանի շուրջ հարցերի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո, հաղորդում է թերթը:

«Եթե մենք վստահ չլինենք, որ կարգավորման գործընթացն անցնում է առանց շեղումներ, խոսք անգամ լինել չի կարող դրա շարունակման մասին»,- հայտարարել է նա:

Ինչպես գրում է թերթը, նախարարները կարծիքներ են փոխանակել: Դավութօղլին նշել է, որ հայկական կողմը լավ գիտի թուրքական կողմի կարծիքը: Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Նալբանդյանի հետ իրենք անցել են փաստաթղթերի համաձայնեցման դժվարին ճանապարհը և ձեռքբերված արդյունքները չպետք է խախտվեն:

Asbarez-ը գրում է, որ Դավութօղլուն Հայաստանի մեղադրել է արձանագրություններում փոփոխություններ անելու փորձի մեջ:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ թուրքական կողմի անհանգստության պատճառը հետևյալն է՝ «արդեն համաձայնեցված արձանագրություններում թույլ չտալ փոփոխությունների ներմուծում»մ- գրում է թերթը՝ հողում անելով Hurriyet Daily News թուրքական թերթին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև այն ժամանակ, երբ երկու երկրի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել:

Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։  

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հունվարի 20-ին նախազգուշացրել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ձախողվել, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը չվերանայի նախորդ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայիում երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր որոշումը: --0--