Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Արտավազդ և Արման Քարամյանները պայմանագիր են ստորագրել ռումինական ամենահայտնի «Ստյաուա» ակումբի (Բուխարեստ) հետ, տեղեկացնում է Sport.ro ռումինական պարբերականը։
Եղբայրներն ակումբի հետ երկու տարվա պայմանագիր են ստորագրել, սակայն համաձայնագրի պայմանների համաձայն՝ վեց ամիս անց այն կարող է վերանայվել։
Արմանը և Արտավազդն արդեն միացել են իրենց նոր թիմին, որը ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում (Թուրքիա)։
Հարկ է նշել, որ «Ստյաուան» մարզում է Հայաստանի հավաքականի և երևանյան «Փյունիկի» նախկին մարզիչ Միխայ Ստոյկիցան։ -0-