ՀՀ կառավարությունը հաստատել է ֆլորայի ու ֆաունայի կարմիր գրքերը

29.01.2010, 19:30
ՀՀ կառավարությունը հաստատել է ֆլորայի ու ֆաունայի կարմիր գրքերը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը ուրբաթ նիստի ժամանակ հաստատել է Բույսերի կարմիր գիրքն ու կենդանիների կարմիր գիրքը:

Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, վերջին անգամ Հայաստանի բույսերի ու կենդանիների կարմիր գրքերը թողարկվել են 1988 թ.-ին, և դրանցում ընդգրկվել են  հազվադեպ ու անհետացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի 387 և կենդանիների 99 տեսակներ:

«Այժմ այդ ցանկը մեր կողմից հստակեցնելու անհրաժեշտություն է ծագել, և մենք մեծ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա, ծրագրվում է Կարմիր գրքերի 500 նմուշ հրատարակել, որոնցում կընդգրկվեն բույսերի 463 և կենդանիների 155 տեսակներ: -0-