ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Երևանի հարաբերություններն ամենաինտենսիվն են հետխորհրդային տարածքում, ուրբաթ Հայաստանի մայրաքաղաքում հայտարարեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը:
«Մեր երկրի ղեկավարները մեր երկրի հարաբերությունները սահմանել են որպես ռազմավարական, և մեր մայրաքաղաքներն, ըստ էության, նույնն են սահմանում»,- ասաց Լուժկովը:
Նրա խոսքով, վերջին տարիներին բավական շատ բան է արվել հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, և ամուր հիմք է դրվել առևտրատնտեսական և այլ կապեր ընդլայնելու ուղղությամբ:
Լուժկովն ընդգծեց, որ հարաբերություններ մեծ ներուժ կա առևտրատնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությունը խորացնելու:
«Մոսկվան մի շարք հնարավորություններ է կուտակել, և մենք պատրաստ ենք փորձի փոխանակում անել Երևանում խնդիրների համատեղ լուծման համար»,- ավելացրեց Մոսկվայի քաղաքապետը:
Յուրի Լուժկովը Երևանում է գտնվում Գագիկ Բեգլարյանի հրավերով: Ուրբաթ համաձայնագիր է կնքվել Երևանի ու Մոսկվայի քաղաքապետարանների միջև «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության մասին»:-0-