Մոտ օրերս Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. օդերևութաբաններ
29.01.2010,
12:09
Մոտ օրերս Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. օդերևութաբաններ

Մոտ օրերս Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և վերահսկողության պետական ծառայության (Հայհիդրոմետ) կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Մոտ օրերս եղանակը հանրապետությունում պայմանավորված կլինի մթնոլորտ օդի տաք հոսանքների ներթափանցմամբ, ինչի արդյունքում հունվարի 29-ից փետրվարի 1-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա», - ասաց նա:
Սուրենյանի խոսքերով՝ այդ օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական ամպամածություն, հանրապետության արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:
«Երևանում էական տեղումներ չեն սպասվում», - ավելացրեց նա:-0-