ՀՀ ԱԳ նախարարը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները

29.01.2010, 11:55
ՀՀ ԱԳ նախարարը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Բրայանի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

«Նախարարներն արծարծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Բրայանը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիս Բրայանն անդրադարձել են նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հյուսիսային Իռլանդիայում ընթացող գործընթացներին:

 

Զրուցակիցները նաև գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման առնչությամբ, մտքեր փոխանակել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ:-0-