ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հրաժարական է տվել: Այս տեղեկատվությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատել է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը Հայաստանի կոալիցիոն կառավարությունում պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Գալստյանի խոսքերով՝ հրաժարականի պատճառների մասին կհաղորդվի ավելի ուշ: Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ կուսակցությունն այդ պաշտոնին կառաջադրի Արթուր Պետրոսյանին, ով այժմ զբաղեցնում է Աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը:-0-