426.96
4.87
386.98
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ժողովուրդը հպարտանում է իր հաղթանակած բանակով. վարչապետ

13:22
28 Հունվարի 2010

Հայ ժողովուրդը հպարտանում է իր հաղթանակած բանակով, հինգշաբթի «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին ազգային տոնի՝ Բանակի օրվա կապակցությամբ: Այն համազգային տոն է, և մեզնից յուրաքանչյուրը հպարտությամբ է գալիս «Եռաբլուր», քանի որ մենք հաղթանակած բանակ ունենք», - հայտարարել է Սարգսյանը՝ նշելով, որ պետությունը պետք է անի ամեն ինչ ուժեղ բանակ ունենալու համար, որը հայկական պետության և հայ ժողովրդի անվտանգության և գոյության երաշխիքն է:

«Մեզ հեշտ կլինի հաղթահարել ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները, եթե մենք վստահ լինենք, որ մեր ետևում ուժեղ և հուսալի բանակ է կանգնած», - ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության բանակի 18-ամյակի տոնակատարությունների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի քաղաքական ղեկավարության և ուժային գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ հինգշաբթի առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել Զոհված հերոսների հուշահամալիրին:

Հայաստանում հինգշաբթի նշվում է Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակը, ինչը սերտորեն կապված է հայկական անկախ պետության կայացման հետ: Հայկական բանակի շնորհիվ հաջողվեց պաշտպանել Արցախի անկախությունն ու անսասան պահել Հայաստանի սահմանները:

Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:03
03 Մայիսի 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. «Ազատություն»
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում
18:55
01 Մայիսի 2023
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաքում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
15:10
28 Ապրիլի 2023
Երևանն առաջարկում է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության թվաքանակն ու կարողությունները. ԱԽ քարտուղար
Միանշանակ է, որ ներկայիս դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի, Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար, as
10:51
28 Ապրիլի 2023
Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին. Ֆրանսիայի ԱԳնախարար (ՖՈՏՈ)
Ֆրանսիան ամբողջովին աջակցում է Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ Նախարարը. ՖՈՏՈ
12:06
25 Ապրիլի 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան.կպահանջի անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան.կպահանջի անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
15:33
19 Ապրիլի 2023
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին
12:53
14 Ապրիլի 2023
Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին
15:49
12 Ապրիլի 2023
Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը. Զախարովա
Զախարովան քիչ առաջ հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը
15:17
10 Ապրիլի 2023
ԵՄ–ն Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին. Politico
Politico–ն հայտնում է, որ ԵՄ–ն Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին
13:17
08 Ապրիլի 2023
Ի՞նչ է Երևանն ուզում Մոսկվայից և ինչպե՞ս կարգավորել խնդիրները հարաբերություններում. մեկնաբանում է Մարկեդոնովը
Ի՞նչ է Երևանն ուզում Մոսկվայից և ինչպե՞ս կարգավորել խնդիրները հարաբերություններում. մեկնաբանում է Մարկեդոնովը
13:12
31 Մարտի 2023
ՀԱՊԿ–ում հայտարարել են հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկերի մասին
Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկեր