424.95
4.2
401.46
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը նոր պատերազմի դեպքում կարող է զրկվել ինքնիշխանությունից. պատգամավոր

15:16
26 Հունվարի 2010

Ադրբեջանը նոր պատերազմ սկսելու դեպքում կարող է անգամ կորցնել իր ինքնավարությունը, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:

«Եթե առաջին պատերազմի ժամանակ (1991-1994 թթ.) հարձակվող կողմը կորցրեց 7 շրջան, ապա այս դեպքում կկորցնի իր ինքնիշխանությունը: Համեմատած առաջին պատերազմի հետ՝ այժմ հայկական բանակը շատ ավելի հզոր է, և պատասխան հարվածը շատ ավելի ուժեղ կլինի», - ասաց նա: Կարապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանում պետք է հասկանան, որ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելն անհնար է:

«Մենք հասկանում ենք, որ նրանց բնակչությունն ավելի շատ է, փողն ավելի շատ է, նրանք նավթ ունեն, սակայն մենք կազմակերպված ենք, մենք ունենք կամք և այն բանի գիտակցումը, որ պատերազմի դեպքում մենք պաշտպանելու ենք մեր Հայրենիքը, այլ ոչ թե զավթելու ենք օտարինը», - նշեց նա:

Կարապետյանը նաև հիշեցրեց, որ առաջին պատերազմի ժամանակ ևս Ադրբեջանը գերազանցություն ուներ, սակայն այդ երկիրը պարտություն կրեց՝ ավելացնելով, որ պատերազմում ամեն ինչ չէ, որ որոշում է քանակական գերազանցությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին
14:55
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա. Փաշինյան
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները
14:08
17 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում
09:51
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է հայ– թուրքական սահմանի բացմանը, գնդակը Թուրքիայի դաշտում է. ԱԳՆ
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, փոխնախարարը շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է դրան, ու գնդակը Թուրքիայի դաշտում է
14:05
13 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Պուտին
Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը իրենց լիազորությունների շրջանակում
13:45
12 Հոկտեմբերի 2023
ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում
11:56
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է աշխատել 3+3 տարածաշրջանային ձևաչափում. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարևան երկրների հետ աշխառել 3+3 տարածաշրջանային ձևաչափում
11:33
11 Հոկտեմբերի 2023
Արցախի ապագան մեծապես կախված է հայության պայքարից Արցախի ղեկավարներին թշնամական բանտարկությունից ազատելու համար. քաղաքագետ
Քաղաքագետը հայտարարել է, որ Արցախի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք՝ որպես ժողովուրդ վերաբերվում հայկական երկրորդ պետության ղեկավարների թշնամական բանտարկության մեջ գտնվելու հանգամանքին
23:57
10 Հոկտեմբերի 2023
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
14:07
10 Հոկտեմբերի 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ–ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ–ռուսական հարաբերությունների ակտուալ հարցեր
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին
13:01
09 Հոկտեմբերի 2023
Կոնֆլիկտային իրավիճակի վերջակետը դեռ չի դրվել. Գալուզինը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը պահպանում է ակտուալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով