ԵԽԽՎ հանձնաժողովը քննարկում է հայկական պատվիրակության մանդատները հաստատելու հարցը. ընդդիմություն

25.01.2010, 18:37
ԵԽԽՎ հանձնաժողովը քննարկում է հայկական պատվիրակության մանդատները հաստատելու հարցը. ընդդիմություն

Ընթացակարգերի, իմունիտետների և ինստիտուցիոնալ հարցերի ԵԽԽՎ հանձնաժողովը քննարկում է հայկական պատվիրակության մանդատները հաստատելու հարցը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, հայկական պատվիրակության մանդատները վիճարկվել են ԵԽԽՎ-ում ամենամեծ կուսակցության` Եվրոպայի ժողովրդական կուսակցության-EPP բյուրոյի կողմից:

Կուսակցությունից նշում են, որ մանդատների կասեցման պատճառը ՀՀ ԱԺ ղեկավարության կողմից իրականացված ձեռնածությունների արդյունքում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության` «Ժառանգության» ներկայացուցչին ապօրինաբար պատվիրակության մշտական կազմից հեռացնելու և տիկ. Փոստանջյանի մասնակցությունը ԵԽԽՎ նիստին արգելափակելու գործողություններն են:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Փոստանջյանը Ստրասբուրգ է մեկնել EPP-ի միջամտությունից հետո` Ստրասբուրգից կատարված անմիջական ֆինանսավորմամբ: -0-