Վրաստանի վարչապետը հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով կժամանի Երևան

25.01.2010, 18:07
Վրաստանի վարչապետը հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով կժամանի Երևան

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով կժամանի Երևան:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից,  այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին։ 

Այցի շրջանակներում վրացական կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: -0-