Հայաստանում 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին տնտեսական անկումը 14,4 տոկոս է կազմել
Օպերատիվ վիճակագրական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ն , 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին կրճատվել է 14,4 տոկոսով։ Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 3165,5 մլրդ դրամ (8380 մլն դոլար)։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 3,4 տոկոսով՝ 2008թ. հունվար-փետրվարի համեմատ։ Միևնույն ժամանակ 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է տվյալ ցուցանիշի անկում 6,5 տոկոսով։
Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների արտադրողների գներն ավելացել են 7,1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արտադրվել է 663,9 մլրդ դրամի արդյունաբերական ապրանք, ինչը 7,8 տոկոսով քիչ է անցյալ տարվա ցուցնիշից։
2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4001,9 մլն դոլար՝ 27 տոկոսով կրճատվելով 2008թ. ժամանակաշրջանի համեմատ։
Պետբյուջեի համաձայն, 2009թ.-ին ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված էր 9,2 տոկոսի չափով։ ($1 – 377,75 դրամ). --0—