Սելիմի լեռնանցքով երթևեկությունը, որը դադարեցվել էր հունվարի 24-ի գիշերը, վերականգնվել է մի քանի ժամ անց, երկուշաբթի հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
«Հունվարի 24-ին կեսգիշերն անց ՀՀ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Սելիմի լեռնանցքում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 44-րդ կմ-ում, ձնաբքի հետևանքով ճանապարհին ավտոմեքենաներ են մնացել», - ասվում է տեղեկատվության մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարների և «Գավառի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս է բերվել 18 ավտոմեքենա:
«Երթևեկությունն ամբողջովին վերականգնվել է, իսկ ճանապարհը մաքրվել է հունվարի 24-ին ժամը 03:00-ին սահմաններում», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-