ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: Նա առաջարկում է հարկերից ազատել հայկական ֆուտբոլը, գրում է «168 ժամ» թերթը:
Թերթը նշում է, որ այնպիսի մարզաձևեր, ինչպիսիք շախմատը կամ ծանրամարտն է, որտեղ Հայաստանը համաշխարհային չեմպիոններ ունի, չեն ազատվում հարկերից:
Ալեքսանյանին է պատկանում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը վերջին տարիներին Հայաստանի անփոփոխ չեմպիոնն է:-0-