ՌԴ-ն ստացել է ալմաստի վերամշակման զարգացնմանն ուղղված Հայաստանի 100 միլիոն դոլար վարկի հայտը

25.01.2010, 10:31
ՌԴ-ն ստացել է ալմաստի վերամշակման զարգացնմանն ուղղված  Հայաստանի 100 միլիոն դոլար վարկի հայտը
ՌԴ-ն ստացել է ալմաստի վերամշակման զարգացնմանն ուղղված  Հայաստանի 100 միլիոն դոլար վարկի հայտը

Ռուսաստանը ստացել է Հայաստանի 100 միլիոն դոլար վարկի հայտը՝ ալմաստի վերամշակումը զարգացնելու համար և կքննարկի այն «խելամիտ ժամկետներում», շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարարության պետական պարտքի և պետական ֆինանսական ակտիվների դեպարտմանետի տնօրենԿոնստանտին Վիշկովսկին:

«Դիմումն ընդունվել է, մենք այն քննարկում ենք», - ասել է Վիշկովսկին՝ ավելացնելով, որ վարկի տրամադրման պայմանները դեռ քննարկվելու են: «Որոշումը կընդունվի խելամիտ ժամկետներում», - ավելացրել է դեպարտամենտի տնօրենը:

Շաբաթ օրը ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է 120 միլիոն դոլարի վարկ ներգրավել, մասնավորապես՝ ռուսական ալմաստի հումքի ձեռքբերման համար:

Բացի 120 միլիոն դոլարի վարկից երկրի իշխանությունները մտադիր են ներգրավել ևս 20 միլիոն դոլար՝ ռուսական ԱԼՌՕՍԱ-ի հետ հայկական ընկերությունների համագործակցությունը զարգացնելու համար, պարզաբանել է Դավթյանը:

Ալմաստի վերամշակման ոլորտը ժամանակին Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկն էր, սակայն այն անկում վերապրեց և այժմ սկսում է վերականգնվել:

Օրերս Դավթյանը Մոսկվայում էր, որտեղ հունվարի 20-ին ընթանում էր ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստը:-0-