ՀՀ կրթության նախարարը Վիեննայում կքննարկի գիտության ու կրթության ոլորտում Ավստրիայի հետ համագործակցությունը

22.01.2010, 19:46
ՀՀ կրթության նախարարը Վիեննայում կքննարկի գիտության ու կրթության ոլորտում Ավստրիայի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության նախարար Աշոտյանը հունվարի 25-28-ին դեպի Վիեննա ծրագրված այցի շրջանակներում կքննարկի գիտության ու կրթության ոլորտում Ավստրիայի հետ համագործակցության հարցեր, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Աշոտյանը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի պաշտոնական այցով կմեկնի Վիեննա:

«ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը և Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարար տիկին Քլաուդիա Շմիդը կքննարկեն միջբուհական համագործակցության, բուհերի ինքնավարության,  Բոլոնիայի գործընթացի, կրթաթոշակների փոխանակման, գիտության բնագավառում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այցի ընթացքում կստորագրվի «Ավստրիայի Հանրապետության  կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: -0-