ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կբացվի ԵՄ՝ ընդլայնված լիազորություններով դեսպանական տիպի 54 առաքելությունից մեկը (embassy-type mission):
ԵՄ Եվրոպական հանձնաժողովի 136 արտասահմանյան պատվիրակությունները վերաձևավորել են 54 դեսպանական տիպի առաքելության:
Որոշումը եղել է անցյալ տարի Լիսաբոնի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որի գլխավոր պայմաններից մեկը ԵՄ նոր դիվանագիտական մասնաշենքի ստեղծումն է: Հանձնաժողովի բոլոր 136 պատվիրակությունները վերանվանվել են «ԵՄ պատվիրակություններ», սակայն միայն 54 բաժանմունքի է տրվել նոր լիազորություններ նրա նոր անվանումների համաձայն:
Գերպատվիրակություններն իրենց վրա են վերցրել այն դերը, որն ավելի վաղ կատարում էին ԵՄ այն անդամ-պետության ազգային դեսապանատունը, որը ռոտացիոն սկզբունքով նախագահել է ԵՄ-ում:
Նոր կառույցները հիմա համակարգելու են այն անդամ-պետությունների ու երկրների երկկողմ առաքելությունների աշխատանքը, որտեղ տեղակայված կլինեն դեսպանատները:
Այս 54 պատվիրակությունների ղեկավարները լիազորված են խոսելու ԵՄ անունից: Նրանց հաստատումը պետք է նախապես արժանանա ԵՄ 27 երկրի հավանությանը:
Նորաստեղծ միավորներից ութը գտնվում են Եվրոպայում՝ Հայաստանում, Վրաստանում, Մակեդոնիայում, Մոլդովայում, Նորվեգիայում, Սերբիայում, Շվեյցարիայում և Ուկրաինայում:
Տասներկուսը գտնվում են Ասիայում և Խաղաղ օվկիանոսում՝ Աֆղանստան, Ավստրալիա, Չինաստան, Արևելյան Թիմոր, Ֆիջի, Հոնկոնգ, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Պապուա Նոր Գվինեա, Թայլանդ և Վիետնամ: Մնացածը գտնվում են Աֆրիկայում: -0-