ՀՀ ԱԺ պատգամավորը որոշել է Ծաղկաձորից մինչև Սևան ճոպանուղի կառուցել. թերթ

22.01.2010, 11:58
ՀՀ ԱԺ պատգամավորը որոշել է Ծաղկաձորից մինչև Սևան ճոպանուղի կառուցել. թերթ
ՀՀ ԱԺ պատգամավորը որոշել է Ծաղկաձորից մինչև Սևան ճոպանուղի կառուցել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը որոշել է Սևանում իրեն պատկանող «Ախթամար» հանգստյան տնից մինչև Ծաղկաձոր ճոպանուղի կառուցել, հաղորդում է «Հրապարակ» թերթը:

Թերթի տվյալների համաձայն՝ ամենայն հավանականությամբ ճոպանուղին մասնավոր կլինի: Սարգսյանը որոշել է հրաժարվել ալյուրի բիզնեսից և զբաղվել տուրիզմով, այդ պատճառով նա փորձում է իր բիզնեսն ավելի գրավիչ դարձնել:

ՀՀ տրանսպոտրի և կապի նախարարությունում տեղյակ չեն այդ նախագծի մասին և հայտարարեցին, որ որևէ առնչություն չունեն այդ ճոպանուղու կառուցման հետ:-0-