ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, հայտնում է ԻԻՀ ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Ահմադինեժադը հայտարարել է, որ երկու երկրները պետք է ակտիվ մասնացեն տարածաշրջանային գործընթացներին, քանի որ նրանք տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու պոտենցիալ ունեն:
Նա նաև հայտարարեց, որ հայ-իրանական հարաբերությունները բարեկամական բնույթ ունեն, և բոլոր երկկողմանի նախագծերը պետք է իրականացվեն:
Իր հերթին Քոչարյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ կապերի զարգացմամբ ու ամրապնդմամբ:
«Թեհրանն ու Երևանը երկկողմ կապերը զարգացնելու և տարածաշրջանային համագործակցության մակարդակը բարձրացնելու ներուժ ունեն»,- ասել է Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է եղել 1998-2008 թթ.-ին: -0-