2009 թվականին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 22398-ով
20.01.2010,
19:42
2009 թվականին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 22398-ով
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 596353 բաժանորդ, տեղեկացնում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 2009 թվականին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 22398-ով, այդ թվում 3859-ը՝ դեկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է տարվա ամիսների արդյունքներով:-0-