Մոլդովական «Դաչիան» ջախջախել է «Փյունիկին» Ֆուտբոլի համագործակցության գավաթի ժամանակ

20.01.2010, 12:19
Մոլդովական «Դաչիան» ջախջախել է «Փյունիկին» Ֆուտբոլի համագործակցության գավաթի ժամանակ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» (Երևան) Մոսկվայում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների ֆուտբոլի գավաթի վերջին փուլում 6-1 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել Մոլդովայի փոխչեմպիոն «Դաչիայի» կողմից, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

«Դաչիայի» վեց գնդակներից հինգի հեղինակն է Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստ Իգոր Բուգաևը:

Երևանի «Փյունիկը», ով առաջնությանը մասնակցում էր փորձնական կազմով, որը բաղկացած էր փորձաշրջան անցնող լեգիոններնից, երեք խաղերում երեք պարտություն է կրել 3-11 ընդհանուր հաշվով և վերջին տեղն է զբաղեցրել «D» խմբում:

«D» խմբից մեկ քառորդ եզրափակիչ են դուրս եկել Ուզբեկստանի «Բունեդկորը» և Լիտվայի «Էկրանասը»:

ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների համագործակցության գավաթի 18-րդ միջազգային առաջնությունն անցկացվում է Մոսկվայում հունվարի 16-24-ը:-0-