Երևանյան «Փյունիկը» ֆուտբոլի Համագործակցության գավաթի երկրորդ փուլում պարտություն կրեց ուզբեկական «Բունյոդկորից»
19.01.2010,
18:05
Երևանյան «Փյունիկը» ֆուտբոլի Համագործակցության գավաթի երկրորդ փուլում պարտություն կրեց ուզբեկական «Բունյոդկորից»
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության 2-րդ փուլում Երևանի «Փյունիկը» 2:3 հաշվով պարտվեց Ուզբեկստանի «Բունյոդկոր» թիմից, հայտնում է հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Առաջին փուլում «Փյունիկը» 0։2 հաշվով պարտություն էր կրել Լիտվայի «Էկրանասուից»։
Ֆուտբոլի ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 18-րդ միջազգային մրցաշարը հունվարի 16-24-ն անկացվում է Մոսկվայում։ -0-