Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեքշաբթի կ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման:
Ընդդիմադիր թերթի խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չներկայացնող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը դատարանի շենքից, դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդարացրեց Փաշինյանին Հայաստանի Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ) նախատեսված հանցագործության կատարման մեղադրանքով։
Միաժամանակ դատարանը մեղավոր ճանաչեց Փաշինյանին 225-րդ հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ) և դատապարտեց նրան 7 տարի ազատազրկման՝ Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելով։ -0-