Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեքշաբթի կհրապարակի «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը:
Փաշինյանի նկատմամբ դատավարությունը սկսվել է 2009թ. հոկտեմբերի 20-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։
Ընդդիմադիր թերթի խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չներկայացնող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։-0-