431.08
4.38
402.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան միջազգային հանրության ճնշման տակ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները. հայ պատգամավոր

17:58
18 Հունվարի 2010

Թուրքիան միջազգային հանրության ճնշման տակ վաղ թե ուշ ստիպված կլինի վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, կարծում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ խմբակցությամբ անդամ Գագիկ Մինասյանը:

«Միջազգային հանրության բոլոր առաջնորդները պնդում են, որ կողմերը պետք է առանց նախապայմանների վավերացնեն այդ արձանագրությունները, և Թուրքիան կանգնած է ընտրության առաջ. կամ հաշտվել այդ մտքի հետ, կամ բախվել ծանր մարտահրավերների միջազգային հանրության կողմից»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը:    

Ընդ որում պատգամավորը նշեց, որ իր կարծիքով Թուրքիան ամեն դեպքում ռիսկի չի դիմի և չի գնա միջազգային հանրության կամքին դեմ ու կվավերացնի արձանագրությունները:

Մեկնաբանելով պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականությունը՝ Մինասյանը նշեց, որ այժմ Թուրքիան կանգնած է ընտրության առաջ. շարունակել նախկին քաղաքականությունը ԵՄ մտնելու աղոտ հեռանկարներով, կամ փորձել իր վրա վերցնել մահմեդական աշխարհում առաջնորդի դերը:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ին պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն