Հայաստանը մասնակցում է Բեռլինի 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական ցուցահանդեսին
18.01.2010,
16:50
Հայաստանը մասնակցում է Բեռլինի 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական ցուցահանդեսին
Հայաստանը մասնակցում է Բեռլինի 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական հեղինակավոր ցուցահանդեսին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանը մասնակցում է ցուցահանդեսին արդեն երրորդ անգամ, ինչին աջակցություն է ցուցաբերել ԳԴՀ կառավարությունն` ի դեմս Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության:
Ցուցահանդեսին ներկայացվել է հայկական գինու և կոնյակի գործարանների արտադրանքը։
«Միջազգային կանաչ շաբաթ» ցոիցահանդեսն անցկացվում է 1926 թվականից և այս տարի կհյուրընկալի է իր 30-միլիոներորդ այցելուին։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի ավելի քան 70 երկրների 1600 ներկայացուցիչ՝ հիմնականում սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ։ -0-