Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Կասիմ Օումային
15:46
18 Հունվարի 2010
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքում կայացած մրցամարտում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը պարտության է մատնել առաջին միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Կասիմ Օումային:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, Վանես Մարտիրոսյանը հաղթել է անցկացրած բոլոր 27 մենամարտերում, որոնցից 17-ը նա ավարտել է նոկաուտով:-0-
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կուսակցությունների որոշ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը