Վաղարշակ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
15:00
18 Հունվարի 2010
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Վաղարշակ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` Ասլանյանը կգլխավորի նաև Հայաստանի կանանց մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: Գլխավոր մարզչի օգնականը կլինի Լիանա Հայրապետյանը: -0-
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով