431.08
4.38
402.99
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական սփյուռքը դեմ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը. սփյուռքի նախարար

11:01
18 Հունվարի 2010

Հայկական սփյուռքը դեմ չէ հայ-թուրքական սահմանի բացմանն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կապակցությամբ ունեցած որոշ մտավախություններին, շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սփյուռքը ստեղծվել է Ցեղասպանության հետևանքով, և սփյուռքահայերի շրջանում Ցեղասպանության հետ կապված հարցը շատ ցավոտ է: Այդ պատճառով զարմանալի չէ, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբնական փուլում սփյուռքի արձագանքը սուր էր», - ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ սփյուռքահայերը նաև գիտակցում են, որ երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող խնդիրներն անհրաժեշտ է լուծել երկխոսության միջոցով, իսկ երկխոսությունն ավելի հեշտ է  հաստատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:

Հակոբյանը նաև նշել է, որ 2009 թ.-ի համահայկական շրջայցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ցեղասպանությանն ու ղարաբաղյան խնդրին վերաբերող սփյուռքի բոլոր հարցերին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը հետագայում ևս պայքարելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, իսկ ղարաբաղյան խնդիրը չի շաղկապվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:

Նա ավելացրել է, որ Ղարաբաղի և Ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ամրագրվել է նաև ՀՀ նախագահի՝ ժողովրդին ուղղված ուղերձում, որը նախորդել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը:

Հակոբյանի խոսքերով՝ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է, առաջին հերթին, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, մնացած բոլոր խնդիրները պետք է լինեն երկարատև բանակցությունների առարկա, և դրանց վերաբերյալ պետք է առանձին փաստաթղթեր ստորագրվեն:

«Բանավոր հայտարարությունները չունեն իրավաբանական ուժ», - նշել է նա:

Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշման նկատմամբ սփյուռքի վերաբերմունքին, որը հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել, Հակոբյանը նշել է, որ դեռևս վաղ է այդ մասին խոսել, քանի որ որոշում ընդունելուց հետո շատ քիչ ժամանակ է անցել:

«ՀՀ նախագահը պատշաճ կերպով տեղեկացված է սփյուռքում տիրող տրամադրությունների մասին, և սփյուռքի հայերի կարծիքն անպայման հաշվի է առնվում քաղաքական որոշումներ ընդունելիս», - ընդգծել է Հակոբյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից”

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանին:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան