ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ երկուշաբթի օրվա երկրորդ կեսին կմեկնի Մոսկվա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նա աշխատանքային կարճատև այցով Ռուսաստան կմեկնի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով:
Սպասվում է, որ երկու պետությունների ղեկավարները կշարունակեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կքննարկեն երկու ռազմավարական դաշնակից երկրների միջև փոխործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը չի բացառում հավանակությունը, որ Մոսկովյան այցի ընթացքում հնարավոր է, որ քննարկվի նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը:-0-