411.99
4.03
390.88
+19
Եղանակը Երևանում
Հայ

Freedom House-ի՝ Հայաստանի վերաբերյալ գնահատականը չի համապատասխանում իրականությանը. ՀՀԿ

17:24
15 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Freedom House-ի գնահատականը՝ Հայաստանում քաղաքական ազատությունների հետընթացի առնչությամբ, չի համապատասխանում իրականությանը, լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Չնայած ես համաձայն եմ, որ քաղաքական իրավիճակը և քաղաքական կուլտուրայի մակարդակը Հայաստանում կատարյալ չեն, ես այն կարծիքին չեմ, որ վերջին տարիներին Հայաստանում քաղաքացիական ու քաղաքական ազատությունների ոլորտում հետընթաց է եղել»,- ասաց նա:  

Ի հաստատում իր խոսքերի, նա օրինակ բերեց նախագահ Սարգսյանի հանդիպումները ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ, անցկացվող ընտրությունների որակի բարձրացումը, ինչը նշվել է միջազգային կազմակերպությունների կողմից, և ԶԼՄ-ների ազատականացումը:

Ըստ նրա, չնայած այն հեղինակությանն ու հարգանքին, որ կազմակերպությունը վայելում է ողջ աշխարհում, նրա շատ գնահատականներ սուբյեկտիվ բնույթ են կրում: Շարմազանովը նշեց, որ Freedom House-ը ԱՄՆ գաղափարախոսական գիծը սատարելու համար ստեղծված կազմակերպություն է և նրա ոչ բոլոր եզրակացություններն են անաչառ:

Freedom House ոչ կառավարական կազմակերպության «Ազատությունը աշխարհում 2010» հերթական զեկույցի համաձայն՝ Հայաստանում, ինչպես և հետխորհրդային տարածքի պետությունների մեծ մասում, քաղաքական ու քաղաքացիական ազատությունների հետընթաց է նկատվում։   

Freedom House-ի փորձագետների գնահատականով, ինչպես և նախորդ տարի, «ազատ-մասնակի ազատ-անազատ երկրներ» դասակարգման մեջ Հայաստանը դասվում է «մասամբ ազատ» երկրների շարքում:

Freedom House-ի սահմանած քաղաքական ազատությունների գնահատման յոթբալանոց սանդղակով քաղաքական ազատությունների մակարդակը Հայաստանում գնահատվում է յոթ բալ, ինչպես և անցյալ տարի։

Ընդհանուր առմամբ 2009 թ.-ի արդյունքներով կազմակերպությունը «անազատ» է ճանաչել 47 երկիր անցյալ տարվա 42-ի փոխարեն, ազատ՝ 89 երկիր, մասամբ ազատ՝ 58 երկիր։

Freedom House-ը 1972 թ.-ից ամեն տարի հրապարակում է Freedom in the World զեկույցը, որում գնահատվում է քաղաքական ու քաղաքացիական ազատությունների հետ կապված իրավիճակը աշխարհի ավելի քան 190 երկրներում և տարածաշրջաններում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից