Հայաստանի քաղաքացին վեճի ժամանակ սպանել է ամուսնուն. Ոստիկանություն
13.01.2010,
12:02
Հայաստանի քաղաքացին վեճի ժամանակ սպանել է ամուսնուն. Ոստիկանություն
Հունվարի 11-ի կեսօրին 1974 թ. ծնված Էլմիրա Պ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հայտարարություն է տվել այն մասին, որ չորս օր առաջ ամուսինը` 1951 թ. ծնված Ֆիրդուս Գասպարյանը, տանը վայր է ընկել, ինչի հետևանքով ստացած գլխի վնասվածքներից հունվարի 10-ին մահացել է:
Ինչպես նշվում է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրում, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 10-ի երեկոյան տանը, վիճաբանության ժամանակ, Էլմիրա Պ.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ֆ. Գասպարյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է:
Էլմիրա Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:-0-