Հայաստանի մանկապարտեզները փակ կլինեն մինչև փետրվարի 1-ը մի շարք նախադպրոցական հաստատություններում ջեռուցման բացակայության պատճառով, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Երևանի 160 մանկապարտեզից ջեռուցվում է միայն 52-ը, այսինքն մանկապարտեզների մեծ մասը չի ջեռուցվում: Աշխատանքի միասնական ժամանակացույց ներդնելու համար մենք որոշել ենք նախադպրոցական հաստատությունների գործունեությունը սկսել փետրվարի 1-ից», - ասել է Հովհաննիսյանը:
Խոսելով հանրապետության մարզերում նախադպրոցական հաստատությունների խնդրի մասին՝ վարչության պետը նշեց, որ 2010թ.-ին ծրագրվում է բացել 30 նոր մանկապարտեզ:
«Նախադպրոցական կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում 2009թ.-ին Հայաստանում բացվել է 22 մանկապարտեզ», - ավելացրեց Հովհաննիսյանը:-0-