ՌԴ արտգործնախարարը կժամանի Հայաստան հունվարի 13-ին. ՀՀ ԱԳՆ

11.01.2010, 15:49
ՌԴ արտգործնախարարը կժամանի Հայաստան հունվարի 13-ին. ՀՀ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարարը կժամանի Հայաստան հունվարի 13-ին. ՀՀ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում կգտնվի հունվարի 13-14-ին, երկուշաբթի հայտարարեց  Հայաստանի ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը։

«Սերգեյ Լավրովը Երևանում կգտնվի հունվարի 13-14-ը։ Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,- տեղեկացրեց Բալայանը։

Ըստ նրա, ներկայում այցի օրակարգը հստակեցվում է, և մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։ -0-