Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանը դեկտեմբերի 31-ին կշնորհավորեն երկրի սահմանամերձ մարզերում ռազմական հերթապահություն տանող զինվորներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարը Ղարաբաղյան պատերազմում զոհված հերոսների հուշահամալիրին ծաղիկներ դնելու արարողությունից հետո։
«Մենք Հայաստանի նախագահի հետ վաղը կայցելենք զորամասեր, դիրքեր, ինչպես նաև սահմանամերձ գյուղ»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ Հայաստանի Զինված ուժերում ավանդույթ է ձևավորվել շնորհավորել ենթակաների Նոր տարին, այդ պատճառով զինծառայողներին շնորհավորելու նպատակով ստեղծվել են հատուկ խմբեր, որոնցում ընդգրկված են Պաշտպանության հրամանատարության մասերի և ղեկավարության ներկայացուցիչներ, ովքեր կշնորհավորեն անձնակազմին ինչպես մշտական տեղակայման վայրերում, այնպես էլ դիրքերում։
Սեյրան Օհանյանը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորեց ողջ հայությանը և մաղթեց, որպեսզի «Գալիք 2010 թվականին մեր գլխավերևում խաղաղ ու կապույտ երկինք լինի»։
Նա հայտնեց նաև, որ դիրքեր այցելելուց հետո մտադիր է ամանորյա գիշերն անցկացնել տանը, ընտանիքի անդամների հետ։ -0-