Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քաղաքամայր Երևանի եկեղեցիներում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում Ամանորյա գիշերը կկատարվի գոհաբանական մաղթանք, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին մասնակցել այդ արարողությանը»,- ասվում է հաղորդագրությունում:--0--