Երևանի «Հատիս» բասկետբոլի ակումբի գլխավոր մարզիչը տարվա մարդ է ճանաչվել ըստ «Արդվին և արդվինցիներ» կայքի

30.12.2009, 11:25
Երևանի «Հատիս» բասկետբոլի ակումբի գլխավոր մարզիչը տարվա մարդ է ճանաչվել ըստ «Արդվին և արդվինցիներ» կայքի
Երևանի «Հատիս» բասկետբոլի ակումբի գլխավոր մարզիչը տարվա մարդ է ճանաչվել ըստ «Արդվին և արդվինցիներ» կայքի

Երևանի բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը տարվա մարդ է ճանաչվել՝ ըստ «Արդվին և արդվինցիներ» լրատվական կայքի:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Արևմտյան Հայաստանի Արդվին քաղաքից հեռացած մարդկանց ժառանգն արժանացել է այդ կոչմանը, քանի որ նրա գլխավորած «Հատիս» ակումբը դուրս է եկել Եվրոպայի բասկետբոլի գավաքի փլեյ-օֆֆ:

Հայկական թիմը հաղթահարել է խմբային փուլը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը և առաջնության ընթացքում զիջելով միայն հունական «Աթինաիկոսին»: Տպավորիչ էին Ղազանչյանի սաների հաղթանակները թուրքական «Բեշիքթաշի» հետ երկու սկզբունքային հանդիպումներում:

Հատկանշական է, որ ապրելով Վրաստանում՝ Գիա Ղազանչյանը հիշում է սեփական արմատները: «90 րոպե» թերթին տված հարցազրույցում նա ասում է.  «Իմ նախնիները XX դարի սկզբում Ցեղասպանության տարիներին լքել են Արևմտյան Հայաստանում գտնվող Արդվին քաղաքն ու հիմնադրվել Բաթումիում: Այստեղ ծնվել է իմ հայրը.... Վրաստանի մայրաքաղաքում ծնվել եմ ես»:

Գիա Ղազանչյանի հայրը՝ Անտոն Ղազանչյանը, խորհրդային հայտնի բասկետբոլիստներից մեկն է, ԽՍՀՄ չեմպիոն, Թբիլիսիի «Դինամո» ակումբի կազմում Եվրոպացի չեմպիոների գավաթակիր, Վրաստանի Պատվո շքանշանակիր:-0-