412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ամանորյա հյուրասիրության ֆենոմենը՝ տնտեսական ճգնաժամի լույսի ներքո

11:09
30 Դեկտեմբերի 2009

Հետևելով Հայաստանի խանութներում, սուպերմարկետներում և շուկաներում տեղի ունեցող նախատոնական իրարանցումին՝ կարելի է մտածել, թե տնտեսական ճգնաժամը շրջանցել է Հայաստանը:

Չնայած տնտեսական ծանր ժամանակներին ու պարենամթերքի գների միջինը 10-20 տոկոսանոց աճին՝ տարվա արդյունքներով կանխատեսվող 5,5 տոկոսի պաշտոնական գնաճի պայմաններում, հայերը նախընտրում են չհրաժարվել տոնական ավանդական ուտեստներից:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է, որ միջինը ամանորյա սեղանը մեկ հոգու համար կազմում է մոտ 130 ԱՄՆ դոլար:

Այսինքն, չորս հոգուց բաղկացած ընտանիքում տոնական հյուրասիրությունը կկազմի ավելի քան 500 դոլար, որը քիչ գումար չէ՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում միջին աշխատավարձը չի գերազանցում 250 դոլարը:

«Ճգնաժամի պատճառով քաղաքացիների եկամուտներն այս տարի զգալի կրճատվել են, և տոնական սեղանի գնումները, ամենայն հավանականությամբ, արվում են «սև օրվա» համար կուտակած գումարով: Բանն այն է, որ հայերը այսպիսի հոգեբանություն ունեն՝ տոնական հյուրասիրության համար տնտեսել չի կարելի», - ասել է Եղոյանը:

Կազմակերպության նախագահի խոսքերով՝ մյուսներից ետ չմնալու և ընտիր ուտեստներով հյուրերին զարմացնելու ձգտումն այս օրերին հայ տնտեսային տնտեսուհիների գլխավոր նպատակն է:

Նախորդ տարվա պես այս տարի ևս նկատվում է մրգի և մսամթերքի գների բարձրացում:

«Չեմ կարող ասել, թե որքանով են կոնկրետ բարձրացել գները, սակայն դա Հայաստանում ավանդական երևույթ է: Դա, իհարկե, հակասում է շուկայի օրենքներին, քանի որ վաճառականների համար ավելի շահավետ կլիներ վաճառել ապրանքը շատ ավելի ցածր գնով, և գնորդներն ավելի շատ կլինեին», - ասել է Եղոյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ գների բարձրացման հետևում կանգնած չէ հակամրցակցային համաձայնագիր կամ գերիշխող դիրքի չարաշահում. զուտ շուկայի ավանդական արձագանքն է պահանջարկի նկատմամբ:

Եղոնյանն ասել է, որ տոներից հետո գները կվերադառնան իրենց տեղը, և արքայախնձորը կարժենա ոչ թե 3500 դրամ (գրեթե 10 դոլար), այլ 1500 դրամ (շուրջ 4 դոլար):

Սակայն այժմ, ըստ երևույթին, արքայախնձորի սարսափելի գները չեն կանգնեցնում հայերին: Ամանորին հաշված օրեր են մնացել, և  հայերն իրենց հյուրերին կհյուրասիրեն բլիթներով, բդով, խաղողի տերևով տոլմայով և մայրաքաղաքային աղցանով: Եվ առատ ճաշկերույթից հետո հայերը ստիպված կլինեն ողջ հունվարի ընթացքում, ոմանք նաև ավելի երկար, գոտիներն ավելի ամուր ձգել: Չէ՞ որ ճգնաժամը դեռ ոչ ոք չեղյալ չի համարել:

Սակայն նույնիսկ նման հեռանկարի գիտակցումը չի կանգնեցնում երկրի բնակչությանը. չէ՞ որ ինչպես դիմավորես Նոր Տարին, այնպես էլ այն կանցկացնես, այդ պատճառով ամանորյա սեղանը լի է լինելու տարատեսակ ուտեստներով: Եվ միգուցե սա է մեր հայրենակիցների արժանի պատասխանը չարաբաստիկ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը