431.08
4.38
402.99
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 2009 թվականին ՃՏՊ-ների հետևանքներով զոհվածների թիվը կրճատվել է 82-ով

15:04
29 Դեկտեմբերի 2009

2009 թվականին Հայաստանում ավտովթարներ զոհ դարձածների թիվը կրճատվել է 82-ով, երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը։

Ըստ նրա, 2009 թվականին արձանագրվել է 1978 ճանապարհատրանսպորտային պատահար՝ նախորդ տարվա 2178-ի դիմաց։ 

«Չնայած վերջին յոթ տարիների ընթացքում նկատվել է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կայուն աճ, այս տարի մենք դարձանք դրանց աննախադեպ նվազման վկաները»,- ասաց Օհանյանը։

Ճանապարհային ոստիկանության պետը նշեց նաև, որ ՃՏՊ-ների արդյունքում նախորդ տարի վնասվածքներ է ստացել 3082 մարդ, իսկ 2009-ին՝ 2724 մարդ։

«Բարձրացել է նաև խախտումների բացահայտման արդյունավետությունը։ Եթե նախորդ տարի մեր աշխատակիցները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 411,5 հազար խախտում, ապա այս տարի այդ թիվը կազմել է 650 հազար».- ընդգծեց Օհանյանը։

Ըստ նրա, ցուցանիշների բարելավումը ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողության խստացման արդյունք է։

«Ցուցանիշների բարելավումը օրենքի պահպանման արդյունք է։ Մեր նպատակն է 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պահպանել, իսկ այնուհետև՝ բարձրացնել ցուցանիշները»,- ավելացրեց Ճանապարհային ոստիկանության պետը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը