2010 թվականը կայունության և զարգացման տարի կլինի. ՀՀ ֆինանսների նախարար

29.12.2009, 14:38
2010 թվականը կայունության և զարգացման տարի կլինի. ՀՀ ֆինանսների նախարար
2010 թվականը կայունության և զարգացման տարի կլինի. ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հույս ունի, որ հաջորդ տարի կայունության և զարգացման տարի կլինի:

«Կայունությունը զարգացման հիմքն է, և ես կարծում եմ, որ մոտակա տարիներին մենք զարգացում կգրանցեք», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Դավթյանի խոսքերով, քաղաքացիների և իրենց ընտանիքների համար ամենակարևորը կայունությունն է, քանի որ եթե իրավիճակը կայուն է, ապա կարելի է ծրագրեր կառուցել, աշխատել և զարգանալ:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որն է նրա ամենամեծ երազանքը՝ նախարարը նշեց ֆինանսական ռեսուրսների առկայությունը:

«Իհարկե, դա ամենակարևորը չէ կյանքում, սակայն անհրաժեշտ նախապայմաններից է՝ այլ կենսական խնդիրներն ավելի վստահ լուծելու համար», - ընդգծել է նա:-0-