Հայկական նորաստեղծ ընտանիքներին մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման նոր ծրագիրը կմեկնարկի 2010թ.-ի առաջին կիսամյակին, տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով www.armbanks.am կայքում կազմակերպված օն-լայն ասուլիսի հարցերին:
«ՀՀ կենտրոնական բանկը՝ ՀՀ կառավարութան հետ համատեղ, իրականացնում է նորաստեղծ ընտանքիներին մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման՝ սոցիալական ուղղվածություն ունեցող նախագծի մշակման աշխատանքները: Վերջինը նախատեսում է, որ ծրագրի իրականացման ընթացքում նորաստեղծ ընտանիքները հնարավորություն կունենան ստանալու շուկայականից ավելի ցածր տոկոսադրույքով և նվազագույնը 10 տարի ժամկետով հիփոթեքային վարկեր», - նշեց նա:
Ջավադյանի խոսքերով՝ ներկայում աշխատանքներ են իրականացվում առանձնացված միավորի ստեղծման ուղղությամբ, որը պատասխանատու է լինելու ծրագրի իրականացման համար: Բացի այդ աշխատանքներ են տարվում հնարավորինս արդյունավետ աջակցության մեխանիզմների մշակման ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրեց ԿԲ նախագահը, ըստ նախնական գնահատականների ծրագրի իրականացման համար առանձնացված միավորը կստեղծվի մինչև 2010 թվականի առաջին կիսամյակի ավարտը, որից հետո կսկսվի ծրագրի իրագործումը:-0-