ՀՀ առողջապահության նախարարությանը հաջողվեց դիմակայել գրիպին և սուր շնչառական վիրուսային վարակին. նախարար

29.12.2009, 11:56

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարծում է, որ հանրապետությունում անցկացված՝ գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակի պայքարի դեմ ուղղված միջոցառումները դրական արդյունքների հանգեցրեցին:

Նախարարը ընդգծեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում առնվազն 50 տոկոսով նվազել է շտապօգնության կանչերի և հոսպիտալացված հիվանդների թիվը:

«Դրան նպաստեցին դպրոցների և մանկապարտեզների գործունեության դադարեցումը, բուժհաստատություններին որակյալ դեղորայքի անհրաժեշտ քանակի բաժանումը, հասարակության իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացումը», - երեքշաբթի ասաց Քուշկյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը: Միաժամանակ նա ավելացրեց, որ գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակի պայքարի դեմ ուղղված միջոցառումները պետք է շարունակել:-0-