ՀՀ նախագահը շնորհավորել է ավարտական դասարանների լավագույն սովորողների Նոր Տարին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի շնորհավորել է հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների լավագույն սովորողների Նոր Տարին:
ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելությանը մասնակցեց ոսկե մեդալի հավակնող 138 դպրոցական` ՀՀ բոլոր մարզերից:
Բոլոր շրջանավարտները մասնակցեցին «Ո՞վ, եթե ոչ ես» թեմայով շարադրությունների հանրապետական մրցույթին, որն անցկացվեց ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ:
«Ցանկանում եմ, որպեսզի դուք ընդունվեք այն բուհերը, որոնք ուզում եք, և որ լավ մասնագետներ դառնաք ձեր երկրի համար»,- ասաց առաջին տիկինը:
«Թող 2010թ.-ը ձեր առաջին լուրջ հաղթանակների տարին լինի: Հաղթանակի համար մարդ պետք է առաջին հերթին հաղթի ինքն իրեն, իր կասկածներն ու անվստահությունը: Ես վստահ եմ ձեզանում»,- իր հերթին հայտարարեց նախագահ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ խոստացել էր իր նստավայրում ընդունել ուսման մեջ աչքի ընկնող պատանիներին ու աղջիկներին:
Նախագահի խոսքերով, իրեն շատ դուր եկան դպրոցականների շարադրությունները, հատկապես դրանցում կարմիր թելի նման անցնող Հայրենիքի հանդեպ սիրո թեման, հավատը սեփական ուժերի հանդեպ, վստահությունը վաղվա օրվա հանդեպ:
Նախագահն անգամ մեջբերեց երեխաների շարադրությունների՝ իրեն դուր եկած հատվածները:
Բոլոր դպրոցականներն առաջին տիկնոջ անունից հեռախոսներ ու Orange բջջային օպերատորի SIM քարտեր նվեր ստացան, իսկ նախագահի անունից բոլոր սովորողներին նվեր հանձնվեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», որը Հայաստանում կոչում են «Ժողովրդական Աստվածաշունչ», ինչպես նաև «Նարեկ»:
Նախագահն ասաց, որ երեխաներին «Նարեկը» նվիրելու գաղափարը վերցրել է աշակերտուհիներից մեկի՝ Ժանետ Ղալաչյանի շարադրությունից: -0-