Հայաստանում կանխվել է քրեակատարողական հիմնարկներ թմրանյութեր տեղափոխելու երկու փորձ, տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական ծառայություն ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնակված միջոցառումների արդյունքում զննության է ենթարկվել քաղաքացի Իշխան Հակոբյանի կողմից հիմնարկ ներկայացված հանձնուքը:
Իշխան Հակոբյանը, որը հայտնի է «Օձ պահող» մականվամբ, հանձնուքի տեսքով շուրջ 70 տուփ ծխախոտ պետք է փոխանցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող որդուն` Գեղամ Հակոբյանին:
«Զննության արդյունքում ներկայացված ծխախոտներից մեկում հայտնաբերվել են 17 և կես հատ թմրանյութանման հաբեր` «B8» գրառմամբ», - ասվում է տեղեկատվության մեջ:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, անցկացվում է քննություն: Նշանակվել են փորձաքննություններ:
Տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ առանձնապես խոշոր չափերի թմրանյութի փոխանցման փորձ էր արձանագրվել նաև «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցին հանձնած «Էբոնիտե» երկու գլանակները վերջինիս կողմից ներկայացվել են զննության: Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից կատարված զննության արդյունքում գլանակներից հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի «Սուբոտեքս», «Կոկային», «Հաշիշ» և «Հերոյին» տեսակի թմրամիջոցներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:-0-